Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության, «Փրկել խնդրահարույց կենդանաբանական այգիների կենդանիներին և արջերին» նախաձեռնության (SOS Zoo and Bear Rescue) և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի»(FPWC) արջերին փրկելու նախաձեռնությունը նպատակ ունի փրկելու 60 Կովկասյան գորշ արջի, որոնք ապօրինաբար պահվում են մասնավոր անձանց կողմից:
Արջերին ապօրինի որսում են վայրի բնությունից և պահվում են փոքր, կեղտոտ վանդակներում, մասնավոր կառույցներում՝ ռեստորաններում, հյուրանոցներում, գազա-բենզալցակայաններում, մասնավոր կենդանաբանական այգիներում և անգամ ցեմենտի գործարանում: Արջերը զվարճացնում են հաճախորդներին կամ պահվում են բազմացման համար:
Ֆինանսական միջոցներ են հարկավոր նաև արջերի փրկությունը կազմակերպելու, իրականացնելու և նրանց հետագա խնամքի համար: Ցավոք փրկված արջերից շատ քչերին հնարավոր կլինի վերդարձնել վայրի բնություն, նրանց մեծ մասը ունի խնամքի և մասնագետների հսկողության կարիք:
Աջակցեք և օգնեք մեզ փրկել արջերին և նրանց համար ապահովել բարվոք պայմաններ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) և «Փրկել խնդրահարույց կենդանաբանական այգիների կենդանիներին և արջերին» նախաձեռնություն (SOS Zoo and Bear Rescue):
Տեղեկություն՝ մեկ արջի փրկելու և խնամքի տարեկան ծախսը կազմում է 8000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 5000 եվրոն անհրաժեշտ է ազատավանդակ կառուցելու համար, 2400 եվրոն՝ սննդի և խնամքի համար և 600 եվրոն՝ արջին փրկելու և նրա տեղափոխումը իրականացնելու համար: