Առավել մանրամասն
Ծրագրի մասին
Այն դեպքում, երբ գիտնականները ահազանգում են, որ համաշխարհային կենսաբազմազանությունը մինչև 2020թ. կրճատվելու է 2/3-ով, ժամանակակից աշխարհում վայրի կենդանիներին պահելն որպես ընտանի կենդանի օրստօրե դառնում էլ ավելի տարածված և մոդայիկ: Շատ դեպքերում այս կենդանիները պահվում են սարսափելի պայմաններում:
Հաշվի առնելով այս ամենը՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը նպատակ ունի փրկելու վնասված, լքված, դաժան վերաբերմունքի արժանացած տեղական տեսակներին և պահել նրանց մասնագետների հատուկ խնամքի և հսկողության ներքո:
Կենդանիների փրկարար կենտրոնի գաղափարը ծնվեց 2015-ին, երբ Գյումրու կենդանաբանական այգու լքված կեդանիներին փրկելու և հատուկ խնամք ցուցաբերելու անհապաղ կարիք առաջացավ: 2016 թ-ի սկզբին Գյումրու կենդանաբանական այգուց փրկված երեք առյուծները և երկու արջերը տեղակայվեցին փրկարար կենտրոնում:
Ողջ տարվա ընթացքում կենտրոնը կազմակերպում և իրականացնում է մի շարք կրթական միջոցառումներ հանրության լայն շերտերի համար (հատկապես դպրոցների)՝ նպատակ ունենալով կրթել այցելուներին վայրի բնության, մեզ շրջապատող միջավայրի, կենսամիջավայրերի և այն կենդանիների մասին, որոնց համար այս կենսամիջավայրերը տուն են հանդիսանում:
Տեղանք
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը գտնվում է Արարատի մարզում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR)՝ Խոսրովի պետական արգելոցի հարևանությամբ:
Կովկասյան Կենսաբազմազանության Ապաստարանն (CWR) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որն աչքի է ընկնում լանդշաֆտների բազմազանությամբ, հարուստ կենսաբազմազանությամբ և սքանչելի բնական տեսարաններով, որն էլ այն դարձնում է բացառիկ և հետաքրքրիր վայր այցելելու համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպահման հիմնադրամը բնության այս անկյունում իրականացնում է մի շարք բնապահպանական միջոցառումներ և գիտական ուսումնասիրություններ` պահպանելու վայրի կենդանիներին և նրանց կենսամիջավայրը:
Այստեղ են ապաստանում մի շարք միջազգային և տեղական մակարդակով վտանգված կենդանիներ և թռչնատեսակներ, որոնց թվում Կովկասյան ընձառյուծը, Գորշ արջը, Բեզոարյան այծը, Հայկական Մուֆլոնը, Լուսանը, Սև, Սպիտակագլուխ և Մորուքավոր անգղերը:
Մոտակա գյուղերն են` Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքները: