2017թ-ից FPWC-ն իրականացնում է արջերի փրկության լայնածավալ ծրագիր։
Մի շարք գերատեսչությունների ու պատասխանատու կազմակերպությունների օգնությամբ տասնյակ արջեր արդեն փրկվել են մասնավոր տարածքներում կառուցված վանդակներից եւ տեղափոխվել կարանտինային կենտրոններ կամ ազատավանդակներ։
Արջերի տեղափոխումից հետո նրանց նախկին վանդակները, FPWC-ի օգնությամբ, հերթով ապամոնտաժվում են, որպեսզի այդտեղ այլևս երբեք վայրի կենդանիներ չպահվեն։
Այդ ճաղավանդակների բեկորներն օգտագործվում են որպես հումք հուշանվերներ պատրաստելու համար։ Այդ հուշանվերների խորհուրդն է մարդկանց հիշեցնել, որ վայրի կենդանիներին ճաղավանդակներում պահել չի կարելի։
Հուշանվերների առաջին խմբաքանակի հեղինակը Baghasar Studio-ի հիմնադիր Սարգիս Բաղդասարյանն է։ Նա Հայաստանում հայտնի արվեստագետ է, ու FPWC-ն նրա հետ արդյունավետ համագործակցության բազմամյա փորձ ունի։
Սարգիս Բաղդասարյանի պատրաստած հուշանվերները իսկական արվեստի գործեր են, որոնք կարող են զարդարել ցանկացած գեղագետի հավաքածու։
Կատարելով նշված չափով նվիրատվություն FPWC-ի կողմից իրականացվող արջերի փրկության ծրագրին, կարելի է ստանալ այս հուշանվերներից ցանկացածն ըստ ընտրության եւ հատուկ անվանական շնորհակալագրով։